Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Իսրայելն այսօր իրեն պահում է ֆաշիստական Գերմանիայի պես

Իսրայելն այսօր իրեն պահում է ֆաշիստական Գերմանիայի պես
04.10.2024 | 11:54

Իրաքյան Քրդստանի 2017-ի անկախության հանրաքվեի արդյունքները ամբողջ աշխարհում ճանաչեց միայն Իսրայելը։ Իրաքյան Քրդստանի ռազմական միավոր համարվող Փեշմերգան ֆինանսավորվում է նաև Իսրայելի կողմից։ Իսրայելի ազդեցությունը Իրանի հետ սահմանակից Իրաքյան Քրդստանում շատ մեծ է։

Հաջորդ պետությունը, որտեղ Իսրայելն ունի ազդեցություն, Ադրբջեանն է։ Այստեղ իր ազդեցությունը ևս ունի ռազմական հիմքեր, ինչն ավելի մեծ կախման մեջ է գցում Ադրբեջանին։ Այս երկու պետությունների տարածքները կարող է օգտագործել, եթե գնա արկածախնդրության և հարձակվի Իրանի վրա։ Իսրայելն այսօր իրեն պահում է ճիշտ ֆաշիստական Գերմանիայի պես։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3141

Մեկնաբանություններ